Հասարակություն 

Նեմցովի ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւը հայտարարել է ալիբիի մասին

analitik.am

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւը հայտարարել է ալիբիի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Դադաեւի խոսքով, հանցագործության պահին ինքն այլ վայրում է եղել»,- ասել է նրա փաստաբան Իվան Գերասիմովը:

Նա պարզաբանել է, որ պաշտպանական եւ մեղադրող կողմերը հետաքննությանը դեռեւս չեն հայտնելու Դադաեւի ալիբիի մասին: «Առայժմ ինքներս կստուգենք ալիբին, կհավաքենք բոլոր ապացույցները, նոր միայն կներկայացնենք հետաքննությանը»,- ասել է փաստաբանը:

Ալիբիի առկայության մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ գործով մեկ այլ ձերբակալված Թամերլան Էսկերխանովը: Նրա խոսքով, սպանության գիշերն ինքը գիշերային ակումբում է եղել: Հետաքննությունը ներկայում է ստուգում է այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակում հինգ կասկածյալի մեղադրանք է առաջացրվել: Անզոր եւ Շադիդ Գուբաշեւները, Համզաթ Բախաեւը եւ Թամերլան Էսկերխանովը մեղադրվում են հանցագործության կատարմանը նպաստելու, իսկ Զաուր Դադաեւը՝ սպանությունն իրականացնելու մեջ:

Մոսկվայի Բասմանի դատարանը մարտի 8-ին բոլորի նկատմամբ մինչեւ ապրիլի 28-ը կալանք սահմանելու մասին որոշում է կայացրել: Բոլորն էլ բողոքարկել են դատարանի որոշումը:

Նույն շարքից