Հասարակություն 

Պակիստանում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 10 մարդ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,Պակիստանի Լահոր քաղաքում գտնվող երկու քրիստոնեական եկեղեցիների մոտ իրականացված պայթյունի հետեւանքով զոհվել է 10 մարդ:

Այդ մասին հայտնել են երքրի իրավապահները, նշելով, որ պայթյունից վիրավորվել է ավելի քան 50 մարդ:

 

Պայթյունը իրականացրել են 2 մահապարտ-շահիդներ, որոնք պայթուցիկ սարքը գործի են դրել եկեղեցիների մուտքի մոտ, որտեղ հավաքված են եղել ժամերգության շտապող հավատացյալները:

Պայթյունի պատասխանատվությունը իր վրա է վերցրել Թալիբան շարժմանն հարող ահաբեկչական խմբավորումներից մեկը:

 

Նույն շարքից