Տասնյակ ազգային ցանցեր՝ օտարերկրյա ռեսուրսների սահմանափակ հասանելիությամբ, 2014թ.-ին կարող են փոխարինել համացանցին։ Այս մասին հաղորդել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի փորձագետ Ալեքսանդր Գոստևը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд- ը, նրա խոսքով՝ մինչև վերջերս նման փակ ցանց ուներ միայն Չինաստանը, սակայն արդեն մի շարք երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, ընդունել կամ պատրաստվում են ընդունել օրենքներ, որոնք արգելում են օտարերկրյա ծառայությունների օգտագործումը մի շարք դեպքերում։
Այդ ձգտումները կարող են աճել, և օրենսդրական սահմանափակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն տեխնիկական արգելքների։
Գոստևը նաև կանխատեսում է, որ հաջորդ տարի Bitcoin վիրտուալ արժույթը մեծ հետաքրքրություն է առաջացնելու ոչ միայն ինտերնետ օգտատերերի, այլև կիբերհանցագործների շրջանում։