Հասարակություն 

Facebook-ը սահմանափակում է մերկ մարմնի ցուցադրումը

analitik.am

Facebook սոցիալական ցանցը վերանայել է իր «հանրույթի նորմերը», որով սոցցանցից օգտվողները պետք է առաջնորդվեն` կոնտենտ տարածելիս:

 


Մասնավորապես` «Մերկ մարմնի պատկերներ» ենթաբաժնում ասված է, որ Facebook-ը սահմանափակում է մերկ մարմնի ցուցադրումը, քանի որ հանրույթի որոշ հատվածներ` տարիքի կամ մշակութային առանձնահատկությունների բերումով, կարող են զգայուն լինել նման կոնտենտի հանդեպ:

 


Սոցցանցը հստակեցրել է, որ հեռացվում են այն լուսանկարները, որոնցում ցուցադրված են սեռական օրգաններ, հետույք: Սահմանափակված են նաև կնոջ կուրծք ցուցադրելու հնարավորությունները, եթե դրանցում երևում են պտուկներ: Սակայն միևնույն ժամանակ` թույլատրվում է հրապարակել կրծքով կերակրող կանանց լուսանկարներ: Արգելված է նաև սեռական ակտի լուսանկարների տարածումը:

 

Նույն շարքից