Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին ԱԻՆ օդանավով կտեղափոխեն Հայաստան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոսպիտալացվել է մոտ 30 մարդ, որոնցից 4-ը երեխա են: Երեխաներից 2-ի վիճակը ծանր է: