Հասարակություն 

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդները վերջերս պատասխանատվության էին ենթարկվել

Այսօր վաղ առավոտյան վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդները վերջերս պատասխանատվության են ենթարկվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող ոստիկաններին:

Վարորդներից մեկը պատասխանատվության է ենթարկվել այս տարի ապրիլին անվտանգության գոտին չկապելու համար, իսկ երկրորդը՝ արագությունը գերազանցելու:

Հիշեցնենք, որ վթարի արդյունքում կա 5 զոհ և 27 վիրավոր:

Նույն շարքից