Հասարակություն 

Կապան-Գորիս ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝  ժամը 13:00-14:00 սահմաններում, ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ կատարելու նպատակով Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել էր:

 

Պայթեցման աշխատանքներն ավարտելուց հետո Կապանի  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ճանապարհահատվածը մաքրել են քարերից:

 

Ժամը 15:00-ի դրությամբ` ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Նույն շարքից