Ղարաբաղյան հակամարտութան մասով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն առաջացրել է Ադրբեջանի զարմանքն ու ափսոսանքը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
Ավելի վաղ Ուշակովն ասել էր, թե լավատեսորեն չի տրամադրված, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ապագայում կկարագավորվի, իսկ Մոսկվան շարունակելու է աշխատել Երևան և Բաքվի հետ:
Գաջիևի խոսքերով, այդ հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին. «Այն չի համապատասխանում նաև բանակցություններին, որոնք վարում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարվող այցերի ժամանակ»: