Այսօր վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսն իրավունք չի ունեցել փոխադրումներ իրականացնել Ռուսաստանի տարածքում, քանի որ չի ունեցել այդ երկրի Տրանսպորտի նախարարության թույլատվությունը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Организатор перевозок»-ից:
Ծառայությունը զգուշացնում է, որ անօրինական փոխադրողների մատուցած ծառայություններից օգտվելով մարդիկ վտանգում են իրենց կյանքը, քանի որ այդ ընկերությունների վարորդները գրեթե չեն անցնում բուժզննում, իսկ ավտոմեքենաների տեխզննումը կատարվում է ոչ պարբերաբար: Ուստի խորհուրդ է տրվում օգտվել միայն օրինական դաշտում գործող ընկերությունների ծառայություններից: