Հասարակություն 

Հնարավոր է շուտով ստիպված լինեք վճարել YouTube-ի համար

analitik.am

Տեղեկությունների համաձայն՝ YouTube տեսածառայությունը կարող է բաժանորդագրային ծառայություն սկսել իր բովանդակության համար, գրում է The Independent-ը:

 


Ընկերությունն ուսումնասիրում է բաժանորդագրային ծառայություն սկսելու հնարավորությունը: Այն կարող է նման լինել YouTube Music Key-ին, որն իր աշխատանքը սկսել է անցած տարի: Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին ազատվել գովազդներից վճարի դիմաց:

 


Նոր ծառայությունը կարող է ներառել հայտնի անձանց տեսանյութեր, որոնք արտադրած կլինի հենց YouTube-ը: Հնարավոր է, որ այդ տեսանյութերը կշարունակեն հասանելի մնալ օգտատերերին, որոնք չեն գրանցվում նոր ծառայության համար, բայց կցուցադրվեն գովազդներով, ինչպես նախկինում:

 

 

Նույն շարքից