«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում նորից աշխատավարձ չեն վճարում։ Նախորդ անգամ մենք հունիս ամսին էինք ահազանգ ստացել, որ հեռուստաընկերության աշխատակիցները մի քանի ամիս չեն ստացել իրենց փողը, և մեր հրապարակումից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հ3-ի ղեկավարությունը աշխատակիցներից ներողության խնդրելով՝ վճարել էր ամբողջ պարտքը։ Բայց մեզ փոխանցեցին, որ հուլիս ամսից սկսած՝ նորից իրենց չեն վճարում ամեն անգամ ասելով այսօր-վաղը կտանք, ՏԻՄ ընտրություններից հետո կտանք, բայց այդպես էլ չեն վճարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում