ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները կոչ են անելու Սիրիային և նրա դաշնակիցներին կանգնեցնել Միջազգային քրեական դատարանի առաջ: Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ կետը կա հայտարարության մեջ, որը լինելու է Լյուքսեմբուրգի հանդիպման արդյունքում:
Նշվում է, որ Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները մտադիր են Հալիպի արևելյան հատվածում իրավիճակի կտրուկ սրումը և խաղաղ բնակչությանը հասցված օդային հարվածները հավասարեցնել ռազմական հանցագորության հետ:
Բացի դրանից, ԵՄ-ն կոչ է անելու դադարեցնել մարտական գործողությունները և թույլ տալ գործել մարդասիրական կազմակերպություներին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտածում են Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: