Քաղաքականություն 

ՀՀ գլխավոր դատախազը նոր նշանակումներ է կատարել

analitik.am
Արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է վարչական շրջանների և մարզերի նորանշանակ դատախազներին: Յուրաքանչյուր վարչական շրջանում և մարզում կայացել է խորհրդակցություն տեղի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նույն շարքից