Հասարակություն 

125 հազար դոլար մեկնարկային գնով վաճառքի է հանվել Թուփակի հայտնի մեդալիոնը

analitik.am

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել հայտնի ռեփեր Թուփակ Շակուրի մեդալիոնը, որի մեկնարկային գինը 125 հազար դոլար է, հայտնում է  TMZ-ն:

Մեդալիոնի վրա կարել է նկատել  փամփուշտի հետք: Ինչպես նշել է Moments in Time խանութի սեփականատերը, այդ փամփուշտը  նախատեսված է եղել Թուփակի համար: Ստացված գումարը փոխանցվելու է ռեփերի ընտանիքին:

Հավելենք, որ մեդալիոնի վրա հետքը հայտնվել է Թուփակի մահվանից 2 տարի առաջ, երբ նրա վրա հարձակում է կատարվել: Մեդալիոնը, կարելի է ասել, փրկել է ռեփերի կյանքը:

Նույն շարքից