Հասարակություն Միջազգային 

Թուրքիայում տրվել է TANAP գազամուղի մեկնարկը

analitik.am

 

Թուրքիայում կայացել է TANAP-ի` Տանսանատոլիական գազամուղի հիմնարկեքի արարողությունը:  Այս մասին հայտնում է Interfax-ը` վկայակոչելով TRT Haber թուրքական ալիքը:

 

Ըստ ԶԼՄ-ների` դա տեղի է ունեցել Կարսում: Արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի նախագահները, ինչպես նաև` այլ պաշտոնատար անձինք:

 

TANAP գազամուղը նախատեսված է ադրբեջանական գազը վրաց-թուրքական սահմանով մինչև Թուրքիայի արևմտյան սահման հասցնելու և Եվրոպա արտահանելու համար: Ըստ նախնական գնահատականի` գազամուղի թողունակությունը կկազմի տարեկան նվազագույն 16 մլրդ խ/մ, որից 10 մլրդ խ/մ-ն` եվրոպային:

 

TANAP նախագծի արժեքը գնահատվում է 10-11 մլրդ ԱՄՆ դոլար: 

Նույն շարքից