Հասարակություն 

Կասկած հարուցած տղամարդու մոտ կանացի դրամապանակ հայտնաբերվեց

analitik.am

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր կանացի դրամապանակ՝ գումարով:
Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 8 երթուղային ավտոբուսում, մի կնոջ պայուսակից:
Պարզվել է, որ տուժողը 1951 թ. ծնված Մարիետա Մ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից