Հասարակություն 

ՄԻՊ-ը սիրիահայերի հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման եւ վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:

Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետեւանքով հայերի մահվան եւ վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն:

Նույն շարքից