Հասարակություն Միջազգային 

Ուկրաինայի Կոստանիտինովկա բնակավայրում կրքերը թեժանում են

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի Կոստանիտինովկա բնակավայրում կրքերը թեժանում են:

Ուկրաինական ուժայինները նոր զորամիավորումներ են շարժում քաղաքի ուղղությամբ, բնակիչների ելույթները ճնշելու համար:

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Գերաշչենկոն հրամայել է հարկ եղած դեպքում կրակ բացել ցուցարարների ուղղությամբ:

 

«Կոստանտինովկայում բնակիչների զենքի կիրառման դեպքում ուկրաինական իրավապահներին վերապահվում է կրակ բացել ցուցարարների ուղղությամբ: Մենք չենք կարող թույլատրել, որ խաթարվի երկրի անվտանգությունը ու նոր խառնակություններ ստեղծվի: Հրամանի չկատարման դեպքում զինվորականները մեկ նախազգուշական կրակոցից հետո, կարող են կրակ բացել անկարգություններն իրականացնող ցուցարարների ուղղությամբ»-հայտնել է նա:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Կոստանտինովկա բնակավայրում ուկրաինական զինուժի զրահամեքենան անցել էր մեկ երեխայի վրայով, ինչի հեւտեւանքով վերջինս մահացել էր:

Բնակավայրի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում քաղաքում՝ պահանջելով փողոցները մաքրել զինատեխնիկայից:

 

 

Նույն շարքից