Հասարակություն 

Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալին

analitik.am
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Հայկ Ասլանյանին:

ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ Հայկ Ասլանյանի աշխատանքային երկարամյա փորձն ու գիտելիքները կծառայեցվեն  համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Կոլեգիայի նիստում քննարկվել են դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Մասնավորապես, աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը  համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել  խոշտանգումների  վերաբերյալ  փաստերի քննության միջազգային և ներպետական պրակտիկան, վերհանել այդ դեպքերով քննության խնդիրները և դրանց լուծման համար ներկայացնել հիմնավոր առաջարկություններ: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պրակտիկան` կիրառման ընթացքում առկա թերությունները վերհանելու, միասնական չափանիշներ ներդնելու, վերլուծության արդյունքում նշված ոլորտում դատախազական հսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Նույն շարքից