Հասարակություն 

Գեներալ Վատուտինի դուստրը խնդրել է հոր աճյունը Կիեւից տեղափոխել Ռուսաստան

analitik.am

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Զինվորական հրամանատար, Խորհրդային հերոս, Կիեւի ազատարար ու բանդերովական հանցագործների գնդակից զոհված  Նիկոլայ Վատուտինի աճյունը չի կարող մնալ Կիեւում: Այդ մասին հայտնել է հրամանատարի դուստրը՝ խնդրելով հոր աճյունը տեղափոխել Ռուսաստան:

 

Ուկրաինական առաջին ռազմաճակատի հրամանատար լեգենդար Նիկոլայ Վատուտինը գերմանական ֆաշիստներից Կիեւի ազատագրումից հետո, ընկնելով շրջապատման մեջ, մահացու վիրավորվել էր ուկրաինական ազգայնականների գնդակից, իսկ այնուհետը նրա մարմինը ամփոփվել էր Կիեւում:

 

Ուկրաինայում ստեղծված իրավիճակում, գեներալի դուստրը մտավախություն է հայտնել, որ հոր հուշակոթողը կարող է վանդալիզմի ենթարկվել ու պղծվել Կիեւում կրկին գլուխ բարձրացրած ազգայնականների կողմից, ուստի ռուսաստանյան իշխանությունների խնդրել է աճյունը տեղափոխել հայրենիք:

 

 

Նույն շարքից