Հասարակություն 

Բեյոնսեի երկրպագուները սկսել են վնասել իրենց հանուն երգչուհու

analitik.am

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երկրպագուները սկսել են վնասել իրենց այն բանից հետո, երբ վերջինիս ականջից արյուն է հոսել համերգի ժամանակ: Երկրպագուները BleedForBeyonce («Արնահոսել հանուն Բեյոնսեի») անունով հատուկ ակցիա են սկսել և վնասում են իրենց մարմինները:

Օրինակ cham անունով օգտատերը  հրապարակել վնասված ձեռքի լուսանկարը  և արել հետևյալ գրառումը. «Եթե թագուհին արնահոսում է, մենք պետք է միավորվենք և թափենք մեր արյունը, որպեսզի վերականգնենք նրա ուժերը»:

Ամեն դեպքում ոչ բոլոր երկրպագուների սրտով է այս ակցիան, քանի որ շատերը սկսել են քննադատել այն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքում համերգի ժամանակ Բեյոնսեի ականջից արյուն է եկել, սակայն նա չի ընդհատել ելույթը և շարունակել է երգել:

Նույն շարքից