Հասարակություն 

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08։00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 


Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (բուք է, տեսանելիությունը բավականին ցածր), Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Գավառ-Սևան ավտոճանապարհները, Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:



Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ձյուն է տեղում:


Մ2 միջպետական ավտոճանապարհի Տիգրանաշեն-Ելփին ճանապարհահատվածում առկա է մառախուղ (տեսանելիությունը 50-100 մ):



Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից