Հասարակություն 

Facebook-ի օգտատերերը կկարողանան բանկային քարտերից միմյանց դրամական միջոցներ փոխանցել

ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերը մոտ ժամանակներս կկարողանան բանկային քարտերից միմյանց դրամական միջոցներ փոխանցել: Այդ մասին հաղորդվում է ամերիկյան սոցիալական ցանցի բլոգում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:



 

Նոր հնարավորությունից օգտվելու համար հարկավոր կլինի հաղորդագրություններ բացել կայքում, երկխոսություն սկսել և սեղմելով դոլարի նշանի վրա՝ նշել ուղարկվող գումարի չափը:


 

 

Այժմ ինտերնետային վճարումների շուկայի առաջատարն ամերիկյան PayPal համակարգն է, որն ունի 162 միլիոն ակտիվ օգտատեր:

 
 

Նույն շարքից