Քաղաքականություն 

Ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել. Գագիկ Բեգլարյան. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից: «Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս և «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին:

«Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- ասաց նախկին նախարարը:

Մենք շարունակեցինք՝ այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլևս չեք շարունակելու պաշտոնավարել. «Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար»,- պատասխանեց Բեգլարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից