Հասարակություն 

Կենտրոնական Ռուսաստանի, այդ թվում նաև Մոսկվայի բնակիչներն առաջին անգամ հյուսիսափայլ են տեսել

 Ռուսաստանի եվրոպական մասի և Ուրալի, այդ թվում նաև Մոսկվայի բնակիչները երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի գիշերը հյուսիսափայլ են տեսել։ Այն բնության երևույթ է, որը սովորաբար կարելի է տեսնել երկրի միայն հյուսիսային հատվածներում։ Մասնագետների տվյալներով` այն առաջանում է հզոր մագնիսական փոթորիկի արդյունքում։ Հյուսիսափայլը գրանցվել է երեկոյան և գիշերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



«Պետերբուրգի երկնքում հյուսիսափայլ է գրանցվել», «Պետրոզավոդսկում ևս հյուսիսափայլ է գրանցվել», «Հյուսիսափայլ Վոլոգդայում», – Twitter–ում գրում են եվրոպական Ռուսաստանի հյուսիսի բնակիչները` տեղադրելով լուսանկարներ։

 

 

Նույն շարքից