Հասարակություն 

Կարեն Կարապետյանն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչև հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին: Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են»:

Նույն շարքից