Հասարակություն 

ԱՄՆ-ի պրեսբիտերեկան եկեղեցին փոփոխություններ է արել իր կանոնադրության մեջ միասեռական ամուսնությունները ճանաչելու համար

analitik.am

ԱՄՆ-ի պրեսբիտերեկան եկեղեցին փոփոխություններ է արել իր կանոնադրության մեջ միասեռական ամուսնությունները ճանաչելու համար, գրում է The Washington Post-ը: 


 

Քվեարկության է դրվել հարցը՝ արժե՞ արդյոք փոխել ձևակերպումը կանոնադրության մեջ և ամուսնությունը ճանաչել ոչ թե տղամարդու և կնոջ միություն, այլ «երկու մարդկանց, ավանդաբար՝ տղամարդու և կնոջ միություն»: 171 տարածքային պրեսբիտերեկանների ներկայացուցիչների մեծ մասը քվեարկել է կանոնադրության փոփոխության օգտին, և նոր ձևակերպումն ուժի մեջ կմտնի հունիսի 21-ից:



ԱՄՆ-ի պրեսբիտերեկան եկեղեցու անդամ է ավելի է 1,7 մլն մարդ, հիշեցնում է թերթը: Անցած հունիսին ԱՄՆ-ի պրեսբիտերեկան եկեղեցին քվեարկել է հոգևորականներին միասեռական ամուսնություններ կատարելու թույլատրելու օգտին:

Նույն շարքից