Հասարակություն 

Մարդու իրավունքների, այդ թվում՝ ԼԳՏԲ խնդիրներով զբաղվող ՀԿ-ն շաբաթական 10 շահառու է ունենում

analitik.am

Ընդամենը մեկ ամիս՝ փետրվարից գործունեություն ծավալող «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունը շաբաթական 10 շահառու է ունենում: Կենտրոնն ահազանգեր ստանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքացիներից:



Այս մասին այսօր ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Լիանա Մանուսաջյանը:



Նշենք, որ կազմակերպությունը զբաղվում է ԼԳՏԲ համայնքի, կրոնական և ազգային փոքրամասնությունների խախտված իրավունքներով:



«Միայն խտրական վերաբերմունքը չէ, կան ԼԳՏԲ համայնքին պատկանող շատ փախստականներ, ովքեր ստիպված լինելով թաքնվել այս կամ այն բռնություններից, դիմում են մեզ իրավական օգնություն ստանալու համար: Կան նաև անձինք, ովքեր խտրական վերաբերմունքի են արժանանում կրթություն ստանալիս, աշխատանքի իրավունքի իրագործման ճանապարհին»,-նշեց կազմակերպության իրավաբանը:



Ծրագիրը Հայաստանում իրականացվում է փետրվարից՝ Նորվեգիայի հելսինկյան կենտրոնի օժանդակությամբ՝ 3 տարվա ժամկետով: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների կայացմանը և հատկապես խոցելի խմբերի խնդիրների բարձրաձայնմանը:



Այդ խմբերն են կրոնական, ազգային փոքրամասնությունները և ԼԳՏԲ համայնքը` սեռական փոքրամասնությունները:



Ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը` «ԼԳՏԲ»-ների հետ կապված» հայտարարեց, որ նրանք հատկապես խտրական վերաբերմունքի են արժանանում սպասարկման ոլորտում:

 

«Մարդիկ աշխատում են, և հասարակությունը, մենք լավ գիտենք, որ չի ընդունում, դա պետական մոտեցում է, և դա հաստատվում է նաև նրանով, որ խտրականության մասին օրենքը Հայաստանը մինչ օրս չի ընդունում»,-ասաց ծրագրի ղեկավարը:

Նա նշեց, որ ստեղծվել է թեժ գիծ, մատուցվում է իրավաբանական և հոգեբանական օգնություն և տվյալ խմբի անձանց համար դատական ներկայություն:

Նույն շարքից