ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ կողմնակից Դեն Բոումանը Ցինցինատիում հայտարարել է, որ Հիլարի Քլինթնի նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է անձամբ լուծել հարցը. «Ես կանեմ ամեն ինչ նրան իշխանությունից զրկելու համար: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հեղաշրջում անել: Նա պետք է լինի բանտում կամ էլ պետք է գնդակահարել նրան: Շատ արյուն կլինի, բայց մենք կպայքարենք»,-ասել է նա:
Իրավապահները հայտնել են, որ գիտեն Թրամփի կողմնակիցներից եկող սպառնալիքների մասին, սակայն կանխարգելիչ միջոցառումների մասին լռում են: Միայն նշվել է, որ գաղտնի ծառայությունները չեն բարձրաձայնում իրենց օպերացիաների մասին: