Փարիզում Քիմ Քարդաշյանի վրա հարձակված գողերը վերջինիս սենյակ մուտք գործելուց հետո իրենց զոհին սպասել են 49 րոպե, հայտնում է Mirror-ը՝ նշելով, որ այդ մասին հայտնի է դարձել հյուրանոցում տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերն ուսումնասիրելուց հետո:
Հիշեցնենք, որ Քիմի վրա հարձակումը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին: Հանցագործները այդ ժամանակ կարողացան Քարդաշյանին 10 միլիոն եվրոյի վնաս հասցնել: