Հասարակություն 

Հրազդանի ճանապարհին բախվել են Opel-ն ու ուսանողների տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից