Հասարակություն 

Թունիսում գրոհայինների հարձակման հետեւանքով սպանվել են ութ զբոսաշրջիկներ

analitik.am

Թունիսում գրոհայինները գնդակահարել են ութ զբոսաշրջիկների, հաղորդում է Reuters-ը։


Երեք զինված անձինք, որոնք զինվորների համազգեստ են կրել, ներխուժել են Թունիսի խորհրդարանի շենք եւ կրակոցներ արձակել։ Դրանից հետո նրանք անցել են Ալաուն ազգային թանգարանի տարածք, որտեղ սպանել են զբոսաշրջիկներին եւ պատանդներ վերցրել։

Աս պահին պատանդների թիվը ճշտվում է։ Որոշ տվյալներով, թանգարանում այդ պահին 200 մարդ է եղել։ Մեծ մասին իշխանությունները հասցրել են տարհանել, հաղորդում է Lenta-ն։  

Նույն շարքից