Բաքուն հույս ունի, որ Ադրբեջան-Իրան-Ռուսաստանի ֆորմատով եռակողմ համագործակցությունը կշարունակվի: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ այս ֆորմատով առաջին գագաթաժողովը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Բաքվում, իսկ հաաջորդը տեղի է ունենալու Իրանում:
Ալիևի խոսքերից ակնհայտ է դառնում՝ նա իրեն ներշնչել է, որ այս ձևաչափն արդեն լուրջ գործոն է միջազգային քաղաքականության մեջ, այլ ոչ թե ուղղակի տարածաշրջանային ֆորմատ: