Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին` Նորատուզ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 34 KR 317 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 20 մետր և հայտնվել դաշտում: Պատահարի հետևանքով վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, սակայն հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ժամը 22.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ Նորատուզ գյուղի մոտակայքում տեղի ունեցաց ՃՏՊ-ի հետևանքով դաշտամիջյան հատվածում հայտնված «Mercedes» մակնիշի 34 PR 317 պետհամարանիշով ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեղնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: