Հասարակություն 

Ավան-Առինջում ձերբակալված Թի՞զն է Գաստիկին զենք տրամադրել. armlur.am

analitik.am

Ինչպես հայտնի է՝ երեկ ժամեր շարունակ Ավան-Առինջում իրավապահ մարմինների կողմից իրականացվել են օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Ականատես-բնակիչներն Armlur.am-ին հայտնել են, որ տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները վնասազերծման աշխատանքներ իրականացնում:

Կայքի տեղեկություններով, երեկ հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել են եղբայրներ՝ Սուրեն և Կարեն Երեմյանները: Վերջիններս, ինչպես նաև նրանց եղբայրը` Արմեն Երեմյանը, ով հանդիսանում է Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, հանդիսանում են Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատեր։

Եղբայրներից կրտսերը «Թիզ» մականվամբ Կարեն Երեմյանն է, ով բավական մտերիմ հարաբերությունների մեջ է Երրորդմասցի Լյովիկի սպանության համար հետախուզվող քրեական հեղինակություն Գաստիկի հետ։ Նաև նշենք, որ armtimes.com կայքի տվյալներով, ապօրինի զենք կրելու համար ձերբակալվել է Գաստիկի մտերիմ ընկերը՝ Հարություն Խաչիկյանը՝ Գաբո մականունով։

Այս ձերբակալությունները կատարվում են Նուբարաշենում քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության շրջանակում։ Լուրեր են շրջանառվում, թե իրավապահներն առգրավել են նաև Ավան-Առինջում գտնվող Նոր-Զովքի տեսանկարահանող սարքերը: Ի դեպ, լուրեր կան նաև, թե «Թիզը» եղել է Երրորդմասցի Լյովիկին և նրա ընկերներին սպանելու մեջ մեղադրվող Գաստիկին զենք «մատակարարողը»: 

Նույն շարքից