Հասարակություն 

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ ներկայացրել են Հայոց ցեղասպանության հանդեպ ճշմարտության եւ արդարության մասին բանաձեւը, հաղորդում է «Asbarez»-ը։

Ներկայացման ժամանակ ելույթ են ունեցել կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը, Դեւիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոնը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Փաստաթուղթը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կառուցողական, արդար, եւ տեւական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ դրանց հետեւանքների լիակատար ճանաչման վրա։ Բանաձեւը պետք է նաեւ հաստատի այս միջազգային հանցագործության արդար եւ համապարփակ փաստերի արձանագրումը։

Ռոբերտ Դոլդի խոսքով, Հայոց ցեղասպանության ժխտումը խափանում է տեւական խաղաղության եւ անվտանգության հասնելու հիմքերը՝ ապագա չարագործություններն ավելի հավանական դարձնելով։ Իր հերթին կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե 100-րդ տարելիցին Կոնգրեսի անդամներն ու նախագահը հնարավորություն եւ պարտավորություն ունեն հստակ ազդակ ուղարկել, որ«մենք երբեք չենք մոռանա զոհվածների մասին, եւ մարդկության դեմ այդ հանցագործությունը կանվանենք ինչպես կա, ցեղասպանություն»։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը եւս ընդգծել է, թե հասել է ժամանակը, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը։  

Նույն շարքից