Հասարակություն 

Տիգրանաշենի ոլորաններում «Mercedes»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.52-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RU 992 պ/հ ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի հարակից ձորը. տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից