Հասարակություն 

Նյու Յորքում ոստիկանը գնդակահարել է իր վրա հարձակված մերկ կնոջը

Նյու Յորքի Բրոնքս թաղամասում ոստիկանը գնդակահարել է 66-ամյա կնոջ, ով բեյսբոլի փայտ է նետել իր վրա, այս մասին հայտնում է NBC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին զոհի տանը: Նշվում է, որ ամերիկուհու հարևանները զանգահարել են 911 և հայտնել, որ վերջինս իրեն ոչ ադեկվատ է պահում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տարեց կնոջը հայտնաբերել են մկրատով զինված: Այն բանից հետո, երբ ոստիկանների համոզել են վայր դնել մկրատը, ամերիկուհին վերցրել է բեյսբոլի փայտը և փորձել հարվածել իրավապահներին, ինչից հետո էլ գնդակահարվել է:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից