Հասարակություն 

Ֆրանկֆուրտում բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվել են ավելի քան 70 ոստիկաններ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ֆրանկֆուրտում անօրինական բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվել են ավելի քան 70 ոստիկաններ:

 

Բողոքի ակցիայի ընթացքում գերմանացի իրավապահները գրանցել են ավելի քան հազար իրավախատում, իսկ անկարգությունների ժամանակ տուժել է 70 ոստիկան:

 

Բողոքի ակցիան իրականացվել է ձախ արմատական կուսակցությունը, որի ներկայացուցիչները հայտնել են հազարավոր տուժողների մասին: Գերմանական ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ ու ջրի մեքենաներ:

 

Բողոքի ակցիան քաղաքում շարունակվելու է, ցուցարարները նպատակադրվել են քաղաքում կազմավորել նոր շտաբ:

 

Նույն շարքից