Քաղաքական 

Ընտրական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ անցավ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, պատգամավորները ձայների 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը զերծ չմնած  խիստ քննադատություններից: Խոսքը մասնավորապես վերաբերում է այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ հայտարարություն տալու դեպքում պատասխանատվություն սահմանելու կետին: Սա, պատգամավորների համոզմամբ, կարող է կաշկանդել մարդկանց հայտարարություններ տալու հարցում:

Ամեն դեպքում հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ փոփոխությունները համաձայնեցվել են հենց քննադատող պատգամավորների հետ նույնպես՝ հավելելով, որ պատրաստ է քննարկել պայմանավորվածություններից հրաժարվելու հարցը, եթե ընդդիմադիրները ցանկանում են:

Իսկ արդեն այսօր Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ մինչև երկրորդ ընթերցում քննարկումները կշարունակվեն և տարաձայնությունները կհարթվեն:

Րոպեներ անց պարզ դարձավ, որ ԱԺ խմբակցությունները պայմանավորվել են կողմ քվեարկել նախագծին՝ այն պայմանով, եթե իրենց նկատառումները մինչև երկրորդ ընթերցում տեղ գտնեն դրանում:

Նույն շարքից