Հասարակություն 

Ռուսաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ը Վենեսուելայի նկատմամբ ցանկանում է կիրառել Ուկրաինական սցենարը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Միացյալ նահանգները Վենեսուելայի նկատմամբ կիրառում են նմանատիպ քաղաքական տեխնոլոգիաները, ինչը մեկ տարի առաջ կիրառում էին Ուկրաինայի պարագայում:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շետինինը, նշելով, որ ԱՄՆ իշխանություները ձգտում են Վենեսուելայումբ բռնի գործողությունների միջոցով հեղաշրջում իրականացնել:

 

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը անհարկի կերպով միջամտելով ինքնիշխան պետության ներքին գործերին, ամեն կերպ օժանդակում է Վենեսուելայի ընդդիմությանը՝ նպատակ հետապնդելով գունավոր հեղափոխության միջոցով տապալել ներկա իշխանություններին:

 

Վերջում նա ավելացրել է, որ Վենեսուելայի իշխանությունները որոշակի փորձ են ձեռք բերել ամերիկյան պրովոկացիաների ու ինտերվենցիաների նկատմամբ ու արդյունավետ պայքար են ծավալել ուկրաինական սցենարը բացառելու համար:

 

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկյան իշխանություններին մեղադրել է քայքայիչ գործողությունների իրականացման ու երկրում հեղաշրջում կազմակերպելու մեջ:

 

 

Նույն շարքից