Հասարակություն 

Հայտնաբերում 6 տարի անց

analitik.am

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին, ժամը 8.45-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1978 թ. ծնված Արմեն Նովիկովին, որը 2010 թ. օգոստոսի 19-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի և 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Նույն շարքից