Քաղաքական 

Սիրիան Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի անքակտելի մաս

Սիրիայի կառավարությունըը Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի անքակտելի մաս: Այս մասին հայտարարել է սիրիական խորհրդարանի նախագահ Հադիա Աբբասը:

Նա հիշեցրել է, որ Ղրիմը նախկինում եղել է Խորհրդային Միության մաս և հանրաքվեի արդյունքներով վերադարձել է իր ակունքներին. «Ղրիմի բնակիչները որոշում են կայացրել միանալ իրենց երկրին: Մենք Ղրիմը ճանաչում ենք որպես Ռուաստանի անքակտելի մաս»,-ասել է նա:

Աբբասը նաև խոսել է ռուս-սիրիական հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ այդ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:

Նույն շարքից