Հասարակություն 

Գերմանիայում մասնակիորեն արգելվել է Uber ծառայությունը

analitik.am

Մայնի Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը Գերմանիայում մասնակիորեն արգելել է Uber ծառայությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Բացի այդ, Uber-ը և UberPop դուստր ծառայությունը տուգանվել են 250-հազարական եվրոյով:



Դատավոր Յոհախիմ Նիկելը լսումների ժամանակ հայտարարել է, որ Uber-ը խախտել է կոմերցիոն տրանսպորտային փոխադրումների մասին գերմանական օրենքները, քանի որ վարորդներն անհրաժեշտ արտոնագիր չունեն:



Uber-ը Գերմանիայում կշարունակի աշխատել այն վարորդների հետ, ովքեր ունեն անհրաժեշտ փաստաթղթեր: Այս մասին ասել է ընկերության գերմանական գրասենյակի գլխավոր տնօրեն Ֆաբիան Նեսթմանը: Նա նաև հավելել է, որ ընկերությունը կվիճարկի դատարանի այդ որոշումը:

Նույն շարքից