Քաղաքական 

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին կարող է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ազատել է տեղակալ Էմիլ Բաբայանին, ու թեեւ նրանք խաղաղ են բաժանվել, սակայն բոլորին պարզ է, որ հենց այնպես ոչ մեկն աշխատանքից ազատման դիմում չի գրում:

Մեր տեղեկություններով՝ Էմիլ Բաբայանի պաշտոնանկության պատճառն այն է, որ նորանշանակ դատախազը նրան համարում է նախորդի՝ Կոստանյանի կադրը: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ ոչ թե բացահայտ կոնֆլիկտ է եղել, այլ պարզապես այնպիսի պայմաններ եւ իրավիճակ են ստեղծել, որ Բաբայանն ինքնակամ դիմում գրի:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, որն այժմ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից