Հասարակություն 

Մարտի 20-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում

analitik.am

Մարտի 20-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:



Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում): Մասնակի խավարումը կսկսվի Մարտի 20-ին Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 07:41, իսկ լրիվ խավարումը՝ 09:09: Ժամը 09:45-ին կլինի առավելագույն փուլը:



Լրիվ խավարումը կավարտվի 10:22, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը)՝ 11:50: Արեգակի լրիվ խավարումը տեսանելի կլինի Ֆարերյան կղզիներում և Նորվեգիայում, իսկ մասնակի Արեգակի խավարումը՝ ամբողջ Եվրոպայում, հյուսիսային և արևելյան Ասիայում, հյուսիսային և արևմտյան Աֆրիկայում: Մասնակի խավարումը դիտվելու է նաև Հայաստանից՝ շուրջ 20-25 տոկոսի չափով։


2015թ. ևս մեկ Արեգակի խավարում է լինելու:



Հայկական աստղագիտական ընկերություն

Նույն շարքից