Հասարակություն 

Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է:

 

Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

 

Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ճանապարհը քարաբեկորներից մաքրելու ուղղությամբ:

Նույն շարքից