Քաղաքականություն 

Քլինթոնն այս անգամ էլ է հաղթել Թրամփին

analitik.am

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թկնածու Հիլարի Քլինթոնը իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթել է նաև թեկնածուների բանավեճի երրորդ ռաունդում:

Հեռուստաընկերության և Opinion Research Corporation-ի համատեղ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների 52 տոկոսի կարծիքով հաղթել է Քլինթոնը, 39-ի՝ Թրամփը:

Հավելենք, որ բանավեճի վերջին ռաունդը անցկացվեց Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Բանավեճի ընթացքում խոսվել է Պուտինի, Մերձավոր Արևելի և այլ թեմաների մասին:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին:

Նույն շարքից