Բեռլինում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ Մոսկվայի դեմ հնարավոր է նոր պատժամիջոցներ կիրառվեն:
Նրա խոսքերով, Ռուսաստանը պատասխանաատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համար, քանի որ հենց ռուսական օդուժն է սիրիական ինքնաթիռների հետ ռմբակոծում Հալեպն ու սարսափելի դարձնում տեղի բնակչության կյանքը, սակայն իրավիճակը շարունակու է հեռու մնալ կարգավորումից:
Իր հերթին Օլանդը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ռազմական հանցագործություն է և Հալեպի բնակիչները չեն կարող ապրել այսպիսի պայմաններում: