Հասարակություն 

Կյանքից հեռացել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը

analitik.am

Կյանքից հեռացել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը:

Այս մասին տեղեկացնում է police.am կայքը։



Ծնվել է 1931 թվականին, Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում:

 

 

Երևանի պետական համալսարանի պատմության, այնուհետև՝ իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո անցել է կուսակցական աշխատանքի:

 

1969 թվականից մինչև 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր:

 

 

ՀՀ ոստիկանության կայքում նշվում է, որ Ներքին գործերի նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նրա պաշտոնավարության տարիներին մի շարք կարևորագույն խնդիրներ են լուծվել, մասնավորապես՝ կադրային, նյութատեխնիկական բազայի և համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բնագավառներում:

 

 

Զգալի աշխատանք է կատարվել ներքին գործերի շրջանային բաժինները և նախարարության վարչությունները տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ:

 



Հետագայում Վլադիմիր Դարբինյանը մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել՝ արդարադատության նախարարի տեղակալ, հանրապետության իրավաբանների միության նախագահ, Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն:

Նույն շարքից